Ֆրանսիայում արագընթաց գնացքը բախվել է ռազմական բեռնատարի

TGV արագընթաց գնացքը բախվել է ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնատարի Ֆրանսիայի հյուսիսի Պա դը Կալեի դեպարտամենտի Նյո լը Մին կոմունայում: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:

Բախման հետևանքով մեքենավարը զոհվել է, ևս 27 մարդ՝ տուժել: Ընդամենը գնացքում եղել է 250 ուղևոր: Վթարի հետևանքով շարժակազմը դուրս է եկել ռելսերից: Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) տվյալների համաձայն՝ աղետի շրջանում գնացքների երթևեկությունը դադարեցվել է «առնվազն մինչև օրվա վերջ»:

Վթարի մասին տեղեկությունը հաստատել է հանրապետության տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն՝ չհայտնելով պատահարի մանրամասները:

Leave a Comment