Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք կուսակցություն ենք, որը հաջողությամբ կառավարել է։ Մենք կուսակցություն ենք, որը նաև սխալներ է թույլ տվել։
Բայց մենք նաև կուսակցություն ենք, որը սովորել է և սովորում է:
��Մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, այլ պատասխանատվություն:
�Մենք սովորել ենք, որ կայունությունն առանց արդարության եռացող կաթսա է, իսկ արդարությունն առանց կայունության՝ քաոս։
��Մենք սովորել ենք, որ հայրենասիրությունը միայն հանրահավաքներում դրոշներ թափահարելը չէ, այլ համակարգեր կառուցելը, որոնք աշխատում են հասարակ մարդու համար:
�Մենք սովորել ենք, որ չենք կարող կառավարել մենակ։ Մենք պետք է կառուցել գաղափարների, այլ ոչ միայն հարմարավետության կոալիցիաներ։
Մենք պետք է ավելի ձգողական դառնանք նաեւ ազնիվ մտավորականներին և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են ծառայել իրենց երկրին, բայց, հիասթափվելով ամեն ինչից, դժվարությամբ են վստահում քաղաքական ուժերին:
Մենք սովորել ենք, որ սփյուռքը ոչ այնքան ֆինանսների աղբյուր է, որքան նոր գաղափարների, ֆանտաստիկ մարդկանց և գլոբալ ացդեցության դարբնոց։
�Եվ մենք սովորել ենք, որ հայ ժողովուրդը լավն է։ Որ ժողովրդին խաբել չի կարելի, արհամարել չի կարելի, անտեսել չի կարելի:
Մենք չենք վախենում հակաքարոզչությունից, մենք չենք վախենում վարձկան իրավապահներից և վարձու գրչակներից:
Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ։ Ոչ թե բռնությամբ, այլ համոզմունքներով։ Ոչ թե դատարկ կարգախոսներով, այլ ծրագրով»։