ԱՍՀ նախարարությունն առաջարկում է աշխատող ծնողների համար օրենքով ծնողական ժամ սահմանել



Ուշադրության կենտրոնում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում սահմանել, որ խնամքին մինչև 12 երեխա ունեցող ծնողը իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվում է սահմանել, որ մինչև երկու երեխա ունեցող ծնողին տրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ ժամանակ։

Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։

Նշվում է, որ նախատեսված փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment