
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Ստեփան Բաբաթորոսյանի հեղինակած մանկական երգերը իրական հիթեր են դարձել երեխաների շրջանում: Ծաղրածուն և ծաղրաձուն երգին արդեն անդրաարձել ենք «Նոտայից ստուդիա» հաղորդման շրջանակներում: Այս անգամ Ստեփան Բաբաթորոսյանը կպատմի «Կճուճն ու ճուտը» երգի մասին, որի խոսքերի հեղինակը նույնպես Յուրի Սահակյանն է: