«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան

«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում։
Բնակիչներն ահազանգում են, որ շուրջ 15 օր է Փափազյան–Ավետիսյան խաչմերուկի կոյուղատար համակարգը խափանված է, որի պատճառով կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով նաև հարակից շենքերի նկուղներ։
Սիրելի քաղաքացիներ, Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրով նախատեսվել է շուրջ 327 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսվում է Երևանի վարչական շրջաններում իրականացնել կոյուղագծերի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել վթարված կոյուղագծերի վերականգնման աշխատանքների արագ արձագանքում»։

Աղբյուրը`   Արմեն Քոչարյան

Leave a Comment