
«Ասում էին՝ նախորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի անունն է գրվել մեր պլակատներին, շատ լավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է, իրա անունը գրվել ա մեր պլակատներին, բայց մենք գնացել ենք ընտրության՝ որպես ՔՊ կուսակցություն, խոսքը դրա մասին է, խի՞ եք ձեզ դրել էշի տեղ»,- արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը:
Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»՝ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը: