Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցիներ պատրաստ են պաշտպանել երկիրը։ Այս մասին փոխանցում է
«Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ այժմ երդվել են իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին՝ Իրանը պաշտպանելու համար։ Ես զոհաբերել եմ, շարունակում եմ զոհաբերել և կշարունակեմ զոհաբերել», – ասել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ Իրանում սկսվել էր կամավորների հավաքագրման արշավ՝ Իրանը պաշտպանելու նպատակով՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության մասին հաղորդագրությունների ֆոնին։