
«Վերջերս տեսնում ենք, որ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին․ բա ուժեղ տղերքն արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ կերպով Ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում՝ զուտ Սամվել Կարապետյանի անուն-ազգանունը չօգտագործելու համար։ Բա արդյոք սա ուժեղ իշխանության դիրք է»,- ԱԺ դիմաց ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Սոցիոլագիական հարցումներն ու տրամաբանությունը կհուշեն, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է, նույնիսկ շատ վախեցած»,- հավելեց Վարդևանյանը։