«Մի հատ փոքր վրիպակը ընտրություններից երկու ամիս առաջ դարձել է հարց՝ հայոց հարց: Սա մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազքուղում մեկ էլ ժյուրին որոշի, որ չէ, կանոնակարգը փոխում ենք ու, օրինակ, ճաղատները չեն կարող վազել, մենակ կարող են մազ ունեցողները վազել: Սիրելի հայրենակիցներ, ընտրություններից երկու ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները։ Այս տրամաբանությամբ հանգիստ կարող են առաջարկել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են Գեղամ անունը, օրինակ։ Ձեր համար վտանգ կա, «վրիպակ» օպերացիան բերել-ներկայացնում եք հայ ժողովրդին իբր բարելավման համար»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։