Իսրայելի զինված ուժերը հորդորել են Իրանի քաղաքացիներին մինչև երեկոյան ժամը 9-ը խուսափել գնացքներից օգտվելուց։
X-ի էջում արված հայտարարությամբ իսրայելական կողմը փաստացիորեն նախազգուշացրել է իրանցիներին, որ իրենց թիրախում են լինելու երկաթուղիները։
«Ձեր ներկայությունը ձեզ վտանգի կենթարկի»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդ որում, գրառումն արվել է պարսկերենով՝ Իրանի բնակիչներին ավելի հասկանալի լինելու նպատակով։