Չլիներ Քառօրյայում մեր կերտած հաղթանակը, ո՞ւր էր լինելու այսօր Անդոնը



Արձագանքելով այն փաստի արձանագրմանը, որ 4-օրյայում հայկական կողմը հաղթանակ է տարել՝ Անդոնն ասել է.«Դե կներես: Սերժ Սրագսյանը կարող էր ասել, որ Հայաստանն ինքը հասցրել է էն մակարդակի, որ նույնիսկ ատոմային տերություն է դարձրել»:

Նախկին իշխանությունները բնավ չեն սխալվում, երբ պնդում են, որ 4-օրյան հայկական կողմի համար հաղթանակ է եղել, քանի որ հակառակորդի հանկարծակի և լայնածավալ հարձակման պայմաններում հայկական զինված ուժերին հաջողվեց արագորեն կասեցնել առաջխաղացումը, խափանել Ադրբեջանի ռազմավարական գլխավոր նպատակները և պահպանել առաջնագծի կայունությունը. հակառակորդի նպատակն էր իրականացնել պաշտպանական գծի խորքային ճեղքում, գրավել առանցքային բնակավայրեր ու ռազմավարական բարձունքներ։ Այս նպատակը չիրագործվեց, ու թեև հայկական կողմն ունեցավ ցավալի մարդկային և որոշակի մարտավարական դիրքերի կորուստներ, հակամարտության գլոբալ ստատուս-քվոն մնաց անփոփոխ։ Այնպես որ՝ ռազմագիտական տեսանկյունից, երբ պաշտպանվող կողմը կարողանում է խափանել հարձակվող կողմի բլիցկրիգն ու կանխել տարածքային լուրջ կորուստները՝ պահպանելով վերահսկողությունը, ինչը հաջողվեց հայկական կողմին, դա գնահատվում է որպես պաշտպանական հաղթանակ կամ հաջողված պաշտպանական օպերացիա։

Ինչ վերաբերում է դվանագիտությանը, ապա այս դաշտում ևս Սերժ Սարգսյանին հաջողվեց հասնել մաքսիմումի, ինչը, սակայն, նրան աշխարհի որոշ հզորների կողմից չներվեց. 2018-ի հեղափոխությունը, որի հետևանքով «ջրի երես դուրս եկավ» Անդոնը, տեղի ունեցավ նախորդ իշխանությունների սկբունքայնության պատճառով. օտարներին պետք էր այստեղ մի իշխանություն, որը կլիներ հար և նման Նիկոլին, այլ ոչ թե կփորձեր Հայաստանը դարձնել միջուկային տերություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment