Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է ավելի քան 370 ամերիկացի զինծառայող, հայտնել է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակին։
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ մոտ 330-ը արդեն վերադարձել են ծառայության, իսկ 5-ը համարվում են ծանր վիրավոր։
Կայքի փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 6-ի երեկոյան, Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի զինծառայող։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ նրանց մեծ մասն արդեն վերադարձել է ծառայության։
Պենտագոնն ապրիլի 4-ին հայտնել էր, որ «Էպիկական կատաղություն» գործողության սկզբից ի վեր վիրավորվել է 365 ամերիկացի զինծառայող, 13-ը սպանվել են, այդ թվում՝ 6-ը՝ Քուվեյթում, 1-ը՝ Սաուդյան Արաբիայում։
Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ վիրավոր ամերիկացի զինծառայողների մեծ մասը իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների արդյունք է։
