Քաղաքագետ Քոչարյան. Հայաստանը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջ



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը, rt.com-ի հետ զրույցում, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանուն Բրյուսելից գեղեցիկ խոսքեր ստանալու Ռուսաստանի հետ իրավական շրջանակը ոչնչացնելով վտանգի է ենթարկում հայ ժողովրդին։ Նա հավելել է, որ եթե Մոսկվան «ոլորի տնտեսական լծակները», Փարիզից ոչ մի սելֆի էլ չի փրկի Հայաստանի տնտեսությունը։

«Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հստակեցրեց. անվճարն ավարտվում է, և երկու աթոռի վրա նստելու փորձերը պետք է վճարվեն սեփական գրպանից», – հիշեցրել է հայ քաղաքագետը։

Ըստ նրա, երկիրը ռիսկի է դիմում մնալ կոտրած տաշտակի առաջ։

«Հին կապերը խզվել են, և ոչ ոք իրականում չի սպասում, որ մենք մաս կկազմենք նոր կապերին, բացառությամբ Ռուսաստանի վրա ճնշման ևս մեկ լծակի», – եզրափակել է Քոչարյանը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած իր այցը որակել է որպես «շատ հաջողված»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment