Գազայի հատվածում 10 քաղաքացի է զոհվել իսրայելական ավիահարվածի հետևանքով, յան վիրավորներ: Դեպքը, ըստ BBC-ի, տեղի է ունեցել դպրոցի մոտ, որտեղ բնակվում էին տեղահանված պաղեստինցիները:
Հարվածներից առաջ որոշ պաղեստինցիներ ընդհարման մեջ են մտել Իսրայելի կողմից աջակցվող աշխարհազորի անդամների հետ, հավելել են Առողջապահության նախարարությունից: Աշխարհազորայինները հարձակվել են դպրոցի տարածքի վրա՝ փորձելով առևանգել մարդկանց:
ԱՆ-ից հայտնել են, որ իսրայելցի զինվորականները սպանել են ևս մեկ պաղեստինցու, երբ Գազայի կենտրոնական հատվածում կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ:
Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի մեկնարկից ի վեր իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 700 մարդ:
