
Դոբրյանսկի շրջանում դպրոցի մուտքի մոտ 17-ամյա դեռահասը դանակահարել է ուսուցչուհուն։ Նա գտնվում է հիվանդանոցում, հայտնել է նահանգապետ Դմիտրի Մախոնինը։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ ուսուցչուհին նրա դասղեկն է։
Տղան ձերբակալվել է. նրա արարքի դրդապատճառները պարզվում են։
Նախնական տվյալներով՝ նա ուսման հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել. ուսուցչուհին պատրաստվում էր թույլ չտալ նրան մասնակցել քննություններին։