Ապրիլի 7-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 11-13 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 10-13 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-14 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-17 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-9 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6 աստիճան։ Արցախում կանխատեսվում 13 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
