«Շատ սխալ», «կոտրեցին», «պետք չէր վարչապետին դեմ գնալ». հարցում՝ դպրոցականի կալանքի մասին

Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ի պատարագի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Տարածված տեսանյութերում երևում էր, թե ինչպես է Դավիթը Փաշինյանի թիկնազորի աշխատակցին ասում, որ ցանկանում է կանգնել իր տեղում, ինչից հետո անվտանգության աշխատակիցը հարվածում է նրան։ Մի քանի օր անց Փաշինյանը հայտարարել էր, որ պետական պահպանության ծառայողը վտանգի դեպքում կարող է ուժ կիրառել։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Դավիթ Մինասյանը, նրա երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Դավիթի եղբորը և Գևորգյանին ազատ էին արձակել՝ գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ, իսկ 12-րդ դասարանի աշակերտ Դավիթին երկու ամսով կալանավորել էին։

Armenia Today-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել շրջանավարտին կալանավորելու որոշմանը։

«Ընդհանրապես կալանավորելը ճիշտ չէ, ուր մնաց՝ դպրոցականին։ Պետք է սովորեցնել դպրոցականին՝ ինչպիսի քաղաքացի է մեծանալու, հանդուրժողականություն պետության հանդեպ։ Վաղվա մեր զինվորն է լինելու։ Հիմա մենք այդ երեխաներին կոտրու՞մ ենք, ասում՝ դու հանցագործ ես, թե՞ գնաս հայրենիք պահես»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկն հավելեց, որ Դավիթ Մինասյանի քայլն իրական հայ տղամարդուն վայել արարք էր։

«Լրիվ սխալ էր, երեխայի հայրենասիրական ոգին թույլ չի տալիս, հոգին այրվում է, ձեռքը գնացել ինչ-որ մի բան արել է։ Մոլոդեց այդ երեխային։ Արդարության զգացում, ըմբոստություն, պատրաստ լինել ամեն ինչի։ Ես հիացած եմ այդ երիտասարդի դուխի վրա», – շեշտել է հարցման մասնակիցը։

Մեկ այլ հարցվածի կարծիքով՝ թեև դպրոցականը սխալ է պահել իրեն, սակայն պատիժն անհամաչափ է։

«Երիտասարդն էլ պետք է իրեն թույլ չտար, ամեն դեպքում նա մեր երկրի ղեկավարն է, բայց նման խիստ պատիժն էլ չեմ ճիշտ գտնում»,– կարծում է քաղաքացին։

Հարցման մասնակիցներից միայն մեկն է կողմ արտահայտվել կալանավորմանը, կարծիք հայտնելով, որ նման վարքի համար իր բոլորին էլ ճիշտ է հրապարակեթ, «թեկուզ 1 ամսական երեխային»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment