Ազգային ժողովում վաղն արտահերթ նիստ է գումարվելու։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծով է հանդես գալու։
Ըստ նախագծի՝ արգելվելու է դաշինքների, կուսակցությունների կողմից անձնանունների կիրառումը։
Ավելի վաղը տեղեկացրել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները սա ուղղակի միտում էին համարում. նշում, որ այս հապճեպ փոփոխությունների թիրախում իրենց առաջնորդն է: