Մահացել է Diesel-ի հիմնադիր և «ջինսի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը – armeniatoday.am

Քաղցկեղի դեմ պայքարից հետո 82 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, հայտնում է WWD-ն։

Գոլդշմիդը հայտնի էր որպես «ջինսի կնքահայր»։ Կես դարից ավելի աշխատանքի ընթացքում նա ջինսերը ամենօրյա հագուստից վերածել է անկախ նորաձևության լեզվի և առաջիններից մեկն էր, ով բարձրաձայնեց ոլորտում փոփոխության անհրաժեշտության մասին։

Ապագա դիզայները նորաձևության աշխարհ է մտել առանց համապատասխան ուսուցման։ 1970-ականների սկզբին նա գրեթե պատահաբար սկսել է ներմուծված ջինսեր վաճառել գիշերային ակումբի դիմաց, այնուհետև բացել King’s Shop-ը Կորտինա դ’Ամպեցոյում և արագորեն հասավ այն գաղափարին, որ ջինսը կարող է լինել այլ դասի արտադրանք։

1974 թվականին Գոլդշմիդը գործարկել է Daily Blue ապրանքանիշը՝ շեշտը դնելով նոր ուրվագծերի, գույների և ավելի բարձր գնի վրա՝ մոտեցում, որը նա ինքն անվանել է «ջինսի նորաձևության» ծնունդ։

Գոլդշմիդը 1981 թվականին հիմնադրել է Genious Group ստեղծագործական հարթակը, որը դարձել է մի քանի հայտնի ապրանքանիշերի մեկնարկային կետը։ Այս միջավայրում ձևավորվել են Diesel և Replay «պրեմիում առօրյա» ապրանքանիշերը։

Leave a Comment