Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) չի հաջողվել նախընտրական դաշինք կազմել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, հայտնել է կուսակցությունը։
Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել են դաշինք կազմելու համար և դրսևորել են առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով:
«Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»,- նշել են կուսակցությունից: Հետևաբար կուսակցությունը կմասնակցի ընտրություններին առանձին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ ընտրական ժամանակաշրջանում, և՛ ընտրություններից հետո:
