Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի հետևանքով կա վիրավոր․ ՆԳՆ

ՆԳՆ-ն մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի և վիրավորի մասին տարածված տեղեկությունը։

Ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 16։56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Նշվում է, որ տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Shamshyan.com-ի տեղեկություններով վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։

Leave a Comment