Հյուսիսային Օսիայի տարածքում ավելի քան 2,2 հազար բեռնատար սպասում է Ռուսաստանից Վրաստանի ուղղությամբ մեկնելու հերթին, հայտնել են տեղի իշխանությունները:
«Հանրապետության տարածքում ներկայումս Վերին Լարսի անցակետով պետական սահմանն անցնելու իրենց հերթին են սպասում 2288 միավոր տարանցիկ բեռնատար ավտոտրանսպորտ: Էլեկտրոնային հերթում գրանցված է 1890 մեքենա»,- նշել են հանրապետության կառավարությունում:
