Ղազախստանը չի հետաքրքրվում Հայաստանի երկաթուղիներով

Ղազախստանի կողմը ներկայումս չի վարում բանակցություններ՝ Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան ձեռք բերելու վերաբերյալ։ Այս մասին «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստան Թեմիր Ժոլի» (ԿՏԺ) ընկերությունում և հանրապետության տրանսպորտի նախարարությունում։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։

Leave a Comment