Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանում ընթացող հակամարտությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են հակամարտությունը և ընթացիկ զարգացումները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են պատերազմի ընթացքը և այլ արդիական իրադարձություններ», – ասել է աղբյուրը։

Զրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Leave a Comment