10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն

10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռ․Ս․-ն, Ա․Բ․-ն և Ա․Մ․-ն՝ Հ․Խ․-ի կողմից եղբայրներ՝ Ա․Ա․-ին և Մ․Կ․-ին պարտք եղած 10 մլն ՌԴ ռուբլի գումարը վերադարձնելու նպատակով այցելել են Հ․Խ.-ի եղբոր՝ Կ․Խ․-ի բնակարան, որտեղ 2018 թվականի մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, գործելով խմբի կազմում, նախնական հանցավոր համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, խոշտանգել՝ հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել Կ․Խ․-ին և նրա եղբորորդուն՝ անչափահաս Ա․Խ․-ին:  

Ռ․Ս․-ի, Մ․Կ․-ի, Ա․Ա․-ի, Ա․Բ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ա․Բ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

Ռ․Ս․-ի, Մ․Կ․-ի, Ա․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment