Լարսում ավելի քան 2 հազար բեռնատար է կուտակվել, ասվում է Հյուսիսային Օսիայի կառավարության հաղորդագրության մեջ։
«Այս պահի դրությամբ «Վերին Լարս» անցակետը հատելու իրենց հերթին են սպասում 2288 բեռնատարներ, իսկ էլեկտրոնային ընթացակարգով հերթագրվել է 1890 տարանցիկ բեռնատար», – նշված է Հյուսիսային Օսիայի կառավարության հաղորդագրության մեջ։