Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Ըստ հրապարակման՝ նա լավագույնն է ճանաչվել հենացատկի վարժության եզրափակչում:

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ևս դարձել էր գավաթի խաղարկության հաղթող՝ նժույգթափեր վարժության եզրափակչում վաստակելով 14 800 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ էր նվաճել: Նա երկրորդ տեղն էր զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14 300 միավոր:

Leave a Comment