
Չնայած Անդոնն Ալենի քաղաքական թիմից է, բայց վերջինս հաճախ դուրս է տալիս այնպիսի բաներ, որ ցանկացածի մազերն են բիզ-բիզ կանգնում: Երևի օրգանական ռեակցիան Անդոնի մոտ այնպիսի ուժեղ է եղել, որ նա ուղղակի ստիված է եղել Ալենի խոսքերը սրբագրել, որոնք, նկատենք, չափազանց «նիկոլոտ» են ստացվել:
Ողջ խնդիրը, սակայն, այն է, որ Անդոնի մատնանշած անվտանգային համակարգը փլուզված է ոչ միայն ինստիտուցիոնալ իմաստով, այլև՝ վստահության, կառավարման և ռազմավարական հստակության մակարդակներում։ Ինչ վերաբերում է այն թեզին, թե իբր ժողովուրդն է անվտանգության երաշխավոր, ապա նկատենք, որ եթե չկա արդյունավետ համակարգ, ապա նման պնդումը ընկալվում է որպես էժան պոպուլիզմ՝ մի բան, որ չափազանց բնորոշ է ՔՊ-ին:
ՔՊ-ական իշխանությունը նույն այդ ժողովրդին փաստացի զրկել է պետությունից՝ այն կարևորագույն գործիքից, որի գոյության իմաստը նախևառաջ անվտանգային խնդիրները լուծելն է, անվտանգության երաշխիքներ ձեռք բերելը: Իսկ թե ինչպես է քայքայիչ պրոցեսը կոնկրետ տեղի ունեցել, կարելի է պարզել վերջին տարիների քրոնոլոգիան ուսումնասիրելով: Հուշում՝ անդառնալիության կետն անցանք «…և այդ մեկ մարդը դու ես»-ից հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: