Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի Զինված ուժերի զինծառայողները պատրաստ են պատերազմել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի երկրի քաղաքական ղեկավարությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

«Ռազմական գործողությունների վարման եղանակը կառուցված է այնպես, որ հնարավորություն լինի պատերազմը վարել երկարաժամկետ հեռանկարում։ Եվ զինված ուժերը պատրաստ են շարունակել այս ուղին այնքան ժամանակ, որքան երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը անհրաժեշտ կհամարի»,- ասել է Մոհամմադ Աքրամինիան:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment