
«Հիմա խի եմ էսի էսքան ասում, որ հիմա էլ չգնան՝ գրեն, իրենց նախկին կանանց կամ զոքանչների կայքերով զակազ տան, ասեն՝ Սարգսյան Հայկը դուրս է եկել կառավարության դեմ կամ վարչապետի դեմ. ո՛չ, Սարգսյան Հայկը կատարել է վարչապետի ելույթից բխող աշխատանքները. ես ասել եմ՝ մեր զորակոչի թիվը, ժողովուրդ ջան, պակասել ու պակասում է»,- ԱԺ հանձնաժողովի նիստում շարունակելով ելույթը՝ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ թեժ քննարկում էր ծավալվել Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատաելու նախագծի շուրջ: