ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում ջրհեղեղ է․ ավերածություններ կան

Բաքվում տեղացած առատ անձրևների հետևանքով քաղաքային կառույցներն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Որոշ քաղաքներում արձանագրվել են ջրածածկման դեպքեր։ Նշվում է անձրևներն ու ուժեղ քամին վնաս են հասցրել նաև շրջակա միջավայրին։

«Ապրիլի 5-ի երեկոյից մինչև ապրիլի 6-ի առավոտն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով բազմաթիվ ծառեր են տապալվել, այս պահին տարհանման աշխատանքներ են ընթանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք՝ Ադրբեջանում հեղեղների պատճառով փլուզվել է մի քանի կամուրջ։

Leave a Comment