Կոբախիձեն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք «ԱՊԱ» լրատվական գործակալությունից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական ներկա հարաբորություններին, Վրաստանի վարչապետը ելույթ ունենալով նշել է․

«Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացին և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է նպաստել բանակցություններին։ 

Ներկայիս զարգացումները ամրապնդում են Հարավային Կովկասի և Միջին միջանցքի դերը»,- ասել է  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Leave a Comment