ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումը այլևս երբեք նախկինը չի լինի

Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմը երբեք չի լինի նախկինը, հատկապես Միացյալ Նահանգների և Իսրայելի համար։ Այս մասին հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերը։

«Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին կարգավիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իսրայելի համար», – ասվում է ԻՀՊԿ Ռազմածովային ուժերի հայտարարության մեջ X-ում։

Նշվում է, որ ԻՀՊԿ Ռազմածովային ուժերն «ավարտում են Պարսից ծոցում նոր կարգի սահմանման՝ Իրանի իշխանությունների պլանի իրականացման օպերատիվ նախապատրաստումը»:

Leave a Comment