Հարավային Կովկասն արդեն դառնում է համագործակցության կենտրոն. Ալիև

Հարավային Կովկասն արդեն դառնում է համագործակցության կենտրոն. Ալիև

Այսօր Հարավային Կովկասն արդեն դառնում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոն։

Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի ասուլիսում։

«Ես նույնպես կցանկանայի նշել Վրաստանի դերը այստեղ։ Վրաստանի վարչապետը նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Առևտուրը նույնպես կարևոր է այս ոլորտում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի միջոցով։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վրաստանին դրա համար», – ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment