Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպի նաև «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Վերը նշված տեղեկատվությունը հաստատվել է Վրաստանի Առաջին հեռուստաալիքի կողմից։
Նշենք, որ Ալիևի այցը Վրաստան սկսվել է այսօր։
