Լուկաշենկոն ՀԱՊԿ-ին կոչ է արել զգույշ և կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում

Լուկաշենկոն ՀԱՊԿ-ին կոչ է արել զգույշ և կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառույցը պետք է առավելագույնս զգույշ և հարգալից մոտեցում ցուցաբերի Հայաստանի նկատմամբ։ Բելառուսի առաջնորդի խոսքով՝ թեև Հայաստանն այժմ փաստացի չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն շարունակում է մնալ դրա անդամ, ինչը պահանջում է նրբանկատ աշխատանք։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանում ստեղծվել է բարդ իրավիճակ, հատկապես սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Նա կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր այցը Երևան և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ՝ Հայաստանի հետագա դիրքորոշումը և ծրագրերը հասկանալու համար։ Ըստ Բելառուսի նախագահի՝ նման շփումները թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդիրների և հեռանկարների մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment