Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է Հայաստանի Հանրապետության հետ աշխատանքի ընթացքում ցուցաբերի առավելագույն զգուշություն և կոռեկտություն։ Այս մասին հաղորդում է «БелТА» գործակալությունը։
«Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միաժամանակ շարունակում է մնալ կազմակերպության կազմում։ Պետք է լինել շատ կոռեկտ։ Հայաստանում այս առումով իրավիճակը բարդ է, հատկապես ընտրական շրջանում։ Շատ ոչ պարզ իրավիճակ է։ Այդ պատճառով մենք պետք է Հայաստանի հետ հարաբերություններում լինենք առավելագույնս զգույշ և շրջահայաց», — նշել է Բելառուսի առաջնորդը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։