Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի


Միջազգային


Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի։

«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ զոհվածների թվում վեց երեխա կա։

Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքի բնակելի թաղամասի վրա հարձակումների հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ հարավային Բանդար-է-Լենգ քաղաքում՝ վեցը։

Վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Հավելենք, որ գիշերը Իսրայելի ուղղությամբ իրանական հարվածների հետևանքով ևս կան զոհեր և վիրավորներ:


Leave a Comment