ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել են Իրանի էներգետիկ օբյեկտները ռմբակոծելու ծրագիր. լրատվամիջոցներ

Axios-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ ամերիկյան, իսրայելական և մերձավորարևելյան չորս աղբյուրների, պնդում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը արդեն պատրաստել են իրանական էներգետիկ օբյեկտների լայնածավալ ռմբակոծման ծրագիր։

«ԱՄՆ-Իսրայելական արշավի շրջանակներում իրանական էներգետիկ օբյեկտների լայնածավալ ռմբակոծման օպերատիվ ծրագիրն արդեն պատրաստ է գործարկման»,- գրում է պորտալը։

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ զրույցում հայտնել էր, որ ԱՄՆ-ն «խորը բանակցություններ» է վարում Իրանի հետ, և որ համաձայնության կարելի է հասնել արդեն երեքշաբթի օրը։ Ավելին, ամերիկացի առաջնորդը նախկինում սպառնացել էր երեքշաբթի օրը ոչնչացնել էլեկտրակայաններն ու կամուրջները և պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը։

Leave a Comment