Ալիևը Վրաստանում խոսել է Հայաստանի հետ հարաբերություններից

Թբիլիսիում տեղի ունեցած Ադրբեջանի նախագահի  և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Վրաստանի նախագահները  գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունից, մտքեր են փոխանակվել հարաբերությունների հեռանկարների և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Leave a Comment