Արաղչին Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում խոստացել է պատասխանել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա hարձակումներին



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի զինված ուժերը վճռական և լայնածավալ պատասխան կտան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նմանատիպ սպառնալիքն ըստ էության հանդիսանում է պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը օրինականացնելու փորձ։ Եթե այն իրականացվի, ապա, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպատասխանեն վճռականորեն և լայնածավալ կերպով»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին հարվածներ հասցնել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին այն դեպքում, եթե մինչև ապրիլի 6-ը չբացվի Հորմուզի նեղուցը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment