
Sputnik. Խադեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը գլխավորել է անցյալ տարվա ամռանը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով:
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ գեներալը ծառայել է անվտանգության ուժերում գրեթե 50 տարի և զգալի ներդրում է ունեցել Իրանի հետախուզական կազմակերպությունների զարգացման գործում։
Խադեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը գլխավորել է անցյալ տարվա ամռանը։ Նա փոխարինել էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի հետևանքով զոհված Մոհամմադ Քազեմիին։