
Գեղարքունիքի մարզում բնակիչները Գագիկ Ծառուկյանի կարծիքն են հարցրել Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման վերաբերյալ: «Շատ վատ եմ վերաբերվում, տենց խոսակցություն չպետք է լիներ: Մեր դաշնակից երկիրն ա ՌԴ-ն: Պուտինն ինչ ա ասում, ասում ա՝ եղբայր, եթե մենք գործընկեր ենք, իրար հետ ենք, պետք է ընկերություն անենք, իրար շահերը պաշտպանենք, իսկ եթե դու մեր կողմը չես, մեր թշնամու կողմն ես, ուրեմն հարաբերությունները կշեղենք»,- ասել է Ծառուկյանը: