«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է ագրոօդերևութաբանական տեղեկագիրը մարտի երկրորդ տասնօրյակում.
«Գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը
Հովտային և առանձին նախալեռնային շրջաններում պտղատուների բողբոջներն ուռչել և բացվել են։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ցողունակալել է, նախալեռնային շրջաններում այն գտնվել է հանգուցային արմատների և թփակալման փուլերում։
Լեռնային շրջաններում աշնանացանի թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 6-12սմ խորությամբ»։
