Իրանը շարունակում է հրթիռակոծել Իսրայելը. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ:

Ըստ իսրայելական հաղորդումների՝ խոցված զինամթերքի բեկորները ընկել են հրեական պետության կենտրոնում գտնվող 15 վայրերում։

Մի կին վիրավորվել է Պետահ Տիկվայում, իսկ երկու մարդ՝ Թել Ավիվում, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Մի շարք տելեգրամյան ալիքներ նշում են, որ կան նաև զոհեր:

Իրանական աղբյուրներն իրենց հերթին գրում են, որ այս գիշեր ևս Իրանը հրթիռակոծել է Իսրայելի տարբեր հատվածները՝ ոչնչացնելով ռազմական մի շարք թիրախներ:


Leave a Comment