Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Սերբիայում «դիվերսիոն գործողություն» է նախապատրաստվել իրենց երկրին ռուսական գազ մատակարարող գազատարի դեմ,։ Օրբանը նաև հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։
«Մենք հրամայել ենք ուժեղացնել ռազմական վերահսկողությունը և պահպանությունը գազատարի հունգարական հատվածում։ Սերբիայի իշխանությունները քննչական գործողություններ են իրականացնում, և հունգարական իշխանությունները հետևողական կապի մեջ են նրանց հետ»,- ասել է Օրբանը։
Նախկինում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էին, որ Սերբիայի տարածքում՝ «Թուրքական հոսք» գազատարի մոտ, հայտնաբերվել են «հսկայական ավերածությունների ուժ» ունեցող պայթուցիկ նյութեր։
«Ուսապարկերը, որոնցում պայթուցիկներով և դետոնատորներով երկու մեծ փաթեթ էր, հայտնաբերվել են Կանիժայում՝ Սերբիայի հյուսիսում, գազատարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա»,- հայտնել է Վուչիչը։
Վուչիչը իր սոցիալական ցանցերում գրել է, որ պայթուցիկներ հայտնաբերելուց հետո ինքը անձամբ է տեղեկացրել Հունգարիայի վարչապետին։
