Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 6-ին – armeniatoday.am

Ապրիլի 6-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 15-17 աստիճան, երեկոյան՝ 11-13 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 11-15 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 6-9 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 14-17 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 16-18 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-10 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-8 աստիճան։ Արցախում կանխատեսվում է 15 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment