Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ապա Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, ապա Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։
Օվերչուկը նշում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն պաշտոնական Երևանի՝ ԵՄ-ին մերձենալու որոշման հնարավոր հետևանքների մասին։

«Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում գտնվող մարդիկ հասկանան, որ եթե սա տեղի ունենա, դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար», - նշում է փոխվարչապետը։

Leave a Comment