Այրվել է ավտոմեքենա | Radar Armenia

Այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 5-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment