
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դամասկոս՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ բանակցություններ վարելու համար։
Սա Ուկրաինայի առաջնորդի առաջին այցն է Սիրիա։
«Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր տարածաշրջան արժանի է խաղաղ կյանքի», – գրել է նա Telegram-ում՝ հրապարակելով Սիրիայի մայրաքաղաք ժամանման տեսանյութը։
Զելենսկին ավելի ուշ հայտարարել է, որ կողմերը համաձայնել են համատեղ աշխատել տարածաշրջանում պարենային անվտանգությունն ամրապնդելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։